Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Լֆիկի երազանքը

Լֆիկի երազանքը
19.06.2013 | 14:17

Արդեն նաև ԵԿՄ անդամ, շատ վաղուց սեփական կնոջ` տիկին Շողիկի «հաշվին ապրող» Սամվել Ալեքսանյանն այսօր նիստի աշխատանքներին հետևում էր ԱԺ միջանցքից` ձեռքի հետ էլ լրագրողների հետ զրույցի բռնվելած, սակայն կտրականապես հրաժարվում էր որևէ հարցի պատասխանել: Զրույցից պարզվեց, որ խոշոր գործարարը դեռ չիրականացած երազանք ունի` ունենալ ևս մեկ` վեցերորդ երեխան: Պատճառաբանությունն ավելի քան սրտաճմլիկ է` որպեսզի նպաստ ստանա ու դրանով ապրի: «Խե՜ղճ» պատգամավոր, եթե «հույսդ» պետությունից ստանալիք գրոշների վրա է: Իսկ եթե լուրջ, խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից մեկը որոշել է ձեռ առնել լրագրողներին` վերջիններիս կծու հրապարակումներին ի պատասխան:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ